431.08
4.38
402.99
+3
Եղանակը Երևանում
Հայ

ԼՂՀ-ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին, բայց ոչ ցանկացած գնով. Ղարաբաղի ԱԳՆ ներկայացուցիչ

19:24
13 Օգոստոսի 2009

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման օգտին, բայց ոչ ցանկացած գնով, հայտարարեց ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության վարչության պետ Մարսել Պետրոսյանը։

Այս մասին Պետրոսյանը հայտարարեց՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հայտարարությունն այն մասին, թե ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը ձեռնտու է Հայաստանին, «քանի որ հակառակ դեպքում հանրապետության տնտեսական զարգացումը կբարդանա, ինչն, իր հերթին, խնդիրներ կստեղծի ժողովրդական բարեփոխումների անցկացման հարցում»։

«Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորումը գերակա է նաև ԼՂՀ-ի համար։ Բայց դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք կարգավորման ամեն գնով, այն էլ՝ անկանխատեսելի հետևանքներով։ Մեզ համար կարգավորումը ամուր և երկարաժամկետ խաղաղության հաստատումն է, որին կարելի է հասնել միայն իրերի փաստացի դրությունը նկատի առնելով»,- մեջբերեցին Պետրոսյանի խոսքերը Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։

«Սակայն պարոն Բրայզան կարգավորման հարցը կապում է տնտեսական զարգացման և ժողովրդական բարեփոխումների հարցերի հետ։ Տվյալ հարցերը մի «փաթեթում» ընդգրկելն ավելի շատ առևտուր և ամեն գնով համաձայնագիր փաթաթելու փորձ է հիշեցնում»,- ավելացրեց ԼՂՀ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա ափսոսանքով նշեց, որ վերջերս ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի արագացման միտում է նկատվում` ինչպես հակամարտության էությունը, պատմությունը, այնպես էլ ներկայիս իրողությունները անտեսող բանաձեւի հիման վրա:  

«Եվ պարոն Բրայզայի հայտարարությունները, մեր կարծիքով, նշված միտման հենքով են ընթանում: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այս շտապողականությունը կապված է ԵԱՀԿ ՄԽ որոշ համանախագահների, մասնավորապես պարոն Բրայզայի ազդարարվող փոխարինման հետ: Ինչպես արդեն նշել ենք, ԼՂՀ ԱԳՆ ս.թ. հուլիսի 15-ի հայտարարության մեջ, բանակցային գործընթացի չհիմնավորված արագացումը բացասական հետևանքներ կունենա և կհանգեցնի միայն լարվածության ուժեղացմանը, քանի որ միջնորդների առաջարկած բանաձևը  ուղղված է տարածաշրջանում կայունության և խաղաղության հիմքում ընկած ուժերի հավասարակշռության փոփոխությանը»,- ընդգծեց Պետրոսյանը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան