Արոնյանն ու Լեկոն գլխավորում են Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրին

13.08.2009, 15:17
Արոնյանն ու Լեկոն գլխավորում են Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրին

Լևոն Արոնյանն ու Պետեր Լեկոն (Հունգարիա) գլխավորում են Ջերմուկում անցկացվող ՖԻԴԵ-ի Գրան-պրին, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:

Չորրորդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ տարավ ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ, իսկ Լեկոն՝ Սերգեյ Կարյակինի (Ուկրաինա) նկատմամբ: Չորրորդ տուրում հաղթանակի է հասել նաև Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), որը պարտության է մատնել Եվգենի Ալեքսեևին:

Մեկ այլ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը չկարողացավ սպիտակ խաղաքարերով կոտրել ուզբեկ Ռուստամ Կասիմջանովի դիմադրությունը: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Էռնեստո Ինարկիև (Ռուսաստան)-Իվան Չեպարինով (Բուլղարիա), Դմիտրի Յակովենկո (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել), Էթյեն Բակրո (Ֆրանսիա) - Պավել Էլյանով (Ուկրաինա) հանդիպումները:   

Չորս տուրից հետո Արոնյանն ու Լեկոն հավաքել են 4-ական միավոր, Իվանչուկն ու Չեպարինովը՝ 3, Հակոբյանը, Կասիմջանովը, Գելֆանդը, Բակրոն, Յակովենկոն և Էլյանովը՝ 2,5, Ալեքսեևն ու Կարյակինը՝ 1,5, իսկ Ինարկիևն ու Կամսկին՝ 1 միավոր:

Հինգերորդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կխաղա Կասիմջանովի, Լեկոն՝ Ալեքսեևի, իսկ Հակոբյանը՝ Գելֆանդի հետ:

19-րդ կարգի մրցաշարը Ջերմուկում նվիրված է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի՝ 2009 թ.-ին նշվող նրա 80-ամյակի կապակցությամբ: -0-