ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 12-ին, ժամը 12.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Նոր Նորքի 8-րդ զանգվածի թիվ 1 շենքի դիմաց, հայտնում են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, քիչ անց` ևս երկուսը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.07-ին, մարվել` 13.28-ին: «Ամբողջությամբ այրվել է Հ.
Պապիկյանին պատկանող հացի արտադրամասը` 150 քմ մակերեսով»,-ասված է հաղորդագրության մեջ:-0-