431.08
4.38
402.99
-2
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը պետք է Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հստակ ժամանակային ժամկետներ պահանջի. պատգամավոր

17:40
11 Օգոստոսի 2009

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանը պետք է Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հստակ ժամանակային ժամկետներ պահանջի, կարծում է ՀՀ «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից ԱԺ պատգմավոր Վարդան Խաչատրյանը:  

Նրա խոսքերով` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Մեթյու Բրայզայի վերջերս արված  հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և տարածքները ետ վերադարձնելու մասին սեփական քաղաքական հավակնություններին հասնելու  նպատակ ունի:

Բրայզան Հայաստան կատարած իր մեկօրյա այցի ընթացքում հայտարարեց, որ ստատուս-քվոն ամրագրված է հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքներում, իսկ բազային սկզբունքները ենթադրում են «Լեռնային Ղարաբաղը շրջապատող բոլոր յոթ շրջանների վերադարձը Ադրբեջանի հսկողության տակ», ընդ որում դրանցից 5-ը կվերադարձվեն անհապաղ, իսկ երկուսն ավելի ուշ՝ ելնելով Լեռնային ղարաբաղում ապրող քաղաքացիների անվտանգության տարրերից:   

«Հայկական իշխանությունների լռությունը ինձ համար անհասկանալի է... Բրայզայի անցմանը Ադրբեջանում ԱՄն դեսպանի պաշտոնին նախորդում է այս հայտարարությունը: Այս առումով կարելի է նշել, որ այն ադրբեջանամետ է, հատկապես այն մասով, որտեղ խոսվում է հինգ շրջանների անհապաղ հանձնման մասին»,- երեքշաբթի Խաչատրյանն ասաց լրագրողներին: 

Նրա խոսքերով՝ մյուս երկու շրջանները կարող են հանձնվել հիգ տարվա ընթացքում: «Եթե հայտարարության մեջ կարող է հնչել նման հարկադրում, ապա մենք, գոնե որպես հակակշիռ, պետք է հավակնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման հստակ ժամանակային ժամկետների»,- ընդգծեց Խաչատրյանը:

Նա ասաց, որ «Բրայզայի այս հայտարարությունը Հայաստանին ծուղակն է գցում, որը պատրաստված է ադրբեջանցի վերլուծաբանների և, հնարավոր է, հատուկ ծառայությունների կողմից»:

բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:

--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:45
08 Դեկտեմբերի 2023
Մոսկվան գոհունակությամբ է ընդունել Հայաստան–Ադրբեջան համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և զինծառայողներին ազատելու մասին․ Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ողջունում է Բաքվի և Երևանի միջև պայմանավորվածությունը
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան