ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հարավկովկասյան երկաթուղով 2009 թ. հուլիսին բեռնափոխադրումները իրականացվել են 90,4% - ով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀԿԵ մամուլի ծառայությունից:
Համաձայն «ՀԿԵ» ՓԲԸ ֆիրմային տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի կողմից տրամադրված օպերատիվ տվյալների՝ 2009 թ. հուլիս ամսվա ընթացքում Հարավկովկասյան երկաթգծով պլանավորած 277 600 տոննայից փոխադրվել է 251 085 տոննա բեռ: Ընդհանուր առմամբ հուլիս ամսվա բեռնաշրջանառությունը կազմել է 58 778 276 տոննա: Այսպիսով` 2009 թ. հուլիսին բեռնափոխադրումներն իրագործվել են 90,4% - ով:
Հուլիս ամսվա ընթացքում արտահանման հաղարդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 24 614 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 38,7%-ը: Հիմնական փոխադրվող բեռներն են՝ ցեմենտ, շինանյութ, մետաղի ջարդոն, արդյունաբերական հումք և մետաղական կոնցենտրատ:
Ներկրման հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 98 045 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 96,1%: Հիմնական փոխադրվող բեռներն են` շաքարավազ, ցորեն, նաֆտալից բեռներ, հանքային պարարտանյութ և մետաղ:
Ներքին հաղորդակցությունում փաստացիորեն փոխադրվել է 113 607 տոննա բեռ, ինչը կազմում է պլանավորած բյուջեի 101,4%-ը: Հիմնական փոխադրվող բեռներն են` արդյունաբերական հումք, ցեմենտ և գունավոր մետաղի հանքաքար:
«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը: ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝ «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան:--0--