Նախորդ շաբաթ Հայաստանի Արագածոտնի մարզի Միրաք գյուղում տեղացած կարկուտն ու ուժեղ քամին վնասել են 33 մասնավոր տուն, արմատախիլ արել ծառեր և էլեկտրահաղորդիչ լարեր, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։
«Գյուղը հոսանքազրկված է, իսկ վնասված տների բնակիչները մնացել են առանց տանիքի»,-ասվում է հաղորդագրությունում։
Ստեղծված հատուկ հանձնաժողովը գնահատել է վնասի չափը 10,5 մլն դոլարի չափով (շուրջ 28 հազար ԱՄՆ դոլար)։
Իրավիճակին ծանոթանալու համար գյուղ է ժամանել Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանը։
Նրա հրամանով փրկարարները վրաններ են ամրացրել առանց ծածկի մնացած բնակիչների համար։ -0-