423.85
4.07
402.21
+14
Եղանակը Երևանում
Հայ

Տեղեկատվական վահանակներ են տեղադրվել հայկական միջնադարյան Սևանի վանքում

11:22
10 Օգոստոսի 2009

Բազմալեզու տեղեկատվական վահանակներ են տեղադրվել  հայկական միջնադարյան նշանավոր ճարտարապետական համալիրներից մեկում` Սևանի վանքում «Ճանաչեք հայկական հուշարձանները» (ԱՄԱՓ) ծրագրի շրջանակներում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին VivaCell-MTS ընկերության մամուլի ծառայությունից:

AMAP հասարակական կազմակերպության (Armenian Monuments Awareness Project) կողմից իրականացվող ծրագիրը ֆինանսավորվում է գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, USAID/CAPS-ի և Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսի կողմից: Ծրագրի աշխատանքային գործընկերն է  ՀՀ Մշակույթի նախարարությունը:

Ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի բնակչությանը և Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ներկայացնել Հայաստանի պատմամշակութային և բնության հարուստ ժառանգությունը, նպաստել պատմական և տեսարժան վայրերի մեկնաբանմանը` խթանելով զբոսաշրջության զարգացմանը Հայաստանում:

Սևանավանքը թվով յոթերորդ վայրն է, որտեղ այս տարվա ընթացքում տեղադրվել են վահանակներ և թվով տասներկուերորդը` ամբողջ ծրագրի ընթացքում` սկսած 2008 թվականից:

2009 թ. ծրագիրը նաև ներառելու է բաղադրիչ` հաշմանդամ երեխաների համար  Բրայլյան վահանակներ են տեղադրվելու և 1400 բազմալեզու բրայլյան թերթիկներ են պատրաստվելու:

 

Սևանավանքը (նաև հայտնի է «Մարիամաշեն» անունով) հիմնադրվել է Սևանա լճի կղզում (այժմ` թերակղզի), Սևան քաղաքից դեպի արևելք: Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել դեռևս նոր քարի և բրոնզի դարերում: Համալիրը բաղկացած է Սբ.Առաքելոց և Սբ.Կարապետ եկեղեցիներից, գավթի ավերակներից, մասնակի վերակառուցված վանական խցերից, Սբ.Հարություն եկեղեցու հիմքերից:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ