Հոլանդիայի մրցավարական բրիգադը կսպասարկի Հայաստան – Բոսնիա ֆուտբոլային հանդիպումը

07.08.2009, 17:38
Հոլանդիայի մրցավարական բրիգադը կսպասարկի Հայաստան – Բոսնիա ֆուտբոլային հանդիպումը

Հոլանդիայի մրցավարական բրիգադը` Էրիկ Բրամհարի գլխավորությամբ, կսպասարկի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք 2010 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության Հայաստան - Բոսնիա ընտրական փուլի հանդիպումը, հաղորդում է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան։

Բրամհարին կօգնեն Պատրիկ Գերիտսենը և Անտոնիուս Լոբերը: 4-րդ պաշտոնյա է նշանակվել Ռիխարդ Լիսվելդը:

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկված է 2010 թ. Աշխարհի Գավաթի ընտրական փուլի 5-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցներն են Իսպանիայի, Թուրքիայի, Բելգիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Էստոնիայի ընտրանիները:  -0-