Մեկ մարդ է զոհվել և 15-ը վիրավորվել Սյունիքի մարզի Երևան-Մեղրի ավտոճանապարհի 348-րդ կիլոմետրում տեղի տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Փրկարար ծառայությունից։
Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին։ Դեռևս չպարզված հանգամանքներում` «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսը գլորվել է ճանապարհամերձ փոսը։
Դեպքի վայր մեկնած փրկարարները միկրոավտոբուսից դուրս են բերել վարորդ Գագիկ Հարությունյանին և 15 ուղևորի, որոնք տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ագարակի, Քաջարանի և Կապանի հիվանդանոցներ:
Նույն օրը՝ 19։00-ի սահմաններում Քաջարանի հիվանդանոցում մահացել է ուղևորներից մեկը՝ Արմեն Աբգարյանը։ Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:-0-