Հայաստանի սեյսմիկ կայանները հուլիսի 30-ից օգոստոսի 5-ը Հայաստանի տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցել են մեկ թույլ երկրաշարժ, հաղորդում է ՀՀ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել հուլիսի 30-ին Սպիտակ քաղաքից 11 կմ դեպի հարավ-արևմուտք, և ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Տարածաշրջանում հաշվետու ժամանակահատվածում 3 բալ և ավելի ուժգնությամբ տեղի է ունեցել չորս երկրաշարժ: Հուլիսի 30-ին Իրանի Խոյ քաղաքից 15 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Նույն օրը Թուրքիայի Էրզինջան քաղաքից 33 կմ դեպի հարավ-արևելք գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ:
Երրորդ իրադարձությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին Վրաստանի տարածքում` Ախալքալակի քաղաքից 5 կմ դեպի հյուսիս, որն ունեցել է 5 բալ ուժգնություն:
Օգոստոսի 5-ին Ադրբեջանի Իսմայիլի քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևելք տեղի է ունեցել երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4 բալ:-0-