Հայկական ընդդիմադիր «Ժամանակ Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանը երեքշաբթի ազատ է արձակվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը։
«Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, քննելով «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով» վարչական հանձնաժողովի միջնորդությունը՝ որոշել է բավարարել միջնորդությունը և ազատել Բաբաջանյանին»,- ասվում է հաղորդագրությունում։
Արման Բաբաջանյանը ձերբակալվել էր 2006 թվականի հունիսի 26-ին և դատապարտվել 3,5 տարի ազատազրկման՝ ժամկետային զինծառայությունից խուսափելու համար։ Ընդդիմությունը պնդում է, որ լրագրողին դատապարտել են իշխանությունների հասցեին արված քննադատության համար։
Ավելի վաղ «Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը դիմել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ հայկական ընդդիմադիր «Ժամանակ Երևան» թերթի խմբագիր Արման Բաբաջանյանին ազատ արձակելու խնդրանքով՝ առողջական վիճակից ելնելով։ -0-