Հայաստանում 2008թ.-ին գործել է 152 մարզական կազմակերպություն. վիճակագրություն
03.08.2009,
18:01
Հայաստանում 2008թ.-ին գործել է 152 մարզական կազմակերպություն. վիճակագրություն
Հայաստանում 2008թ.-ին գործել է 152 մարզական կազմակերպություն՝ 2007թ.-ի 159-ի դիմաց, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։
Միաժամանակ Երևանում գործող կազմակերպություններից 18-ը գտնվում են համայնքների, 15-ը՝ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, 7-ը՝ «Հայաստան» մարզական միության, 6-ը՝ Երևանի քաղաքապետարանի և 4-ը՝ Կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ։
ԱՎԾ տվյալներով՝ մարզական կազմակերպությունների թվով առաջվա պես առաջին տեղում է Երևանը (50), երկրորդ տեղում՝ Շիրակի մարզը (28), իսկ երրորդ տեղում՝ Լոռու մարզը (18)։ -0-