Սերբիան շահագրգռված է ավիացիայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ. ՀՀ վարչապետ

31.07.2009, 14:30
Սերբիան շահագրգռված է ավիացիայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ. ՀՀ վարչապետ

Սերբիան շահագրգռված է ավիացիայի ոլորտում Հայաստանի հետ համագործակցությամբ, հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Հայաստան կատարած իր այցելության ընթացքում Սերբիայի նախագահը դիմել է ՀՀ կառավարությանը՝ ավիացիայի ոլորտում համագործակցության հաստատման խնդրանքով», - տեղեկացրել է Սարգսյանը:

Այս կապակցությամբ նա դիմել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ հանձնարարելով քննարկել առաջարկությունը՝ պաշտոնական պատասխանի ձևակերպման և համագործակցության հնարավորությունների ներկայացման նպատակով:-0-