Հայաստանի պաշտպանության նախարարությունը քարոզարշավների անցկացում է նախատեսում բանակի և հասարակության համար
31.07.2009,
13:11
Հայաստանի պաշտպանության նախարարությունը քարոզարշավների անցկացում է նախատեսում բանակի և հասարակության համար
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նախատեսում է կազմակերպել և անցկացնել տեղեկատվական արշավներ բանակի հանդեպ հանրության վստահության մեծացմանը և բանակի ու հանրության միջև կապի ամրապնդման նպատակով, ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի պաշտպանության մամուլի ծառայությունից։
Այդ նպատակով նախատեսվում է համագործակցության ընդլայնում հայրենիքի պաշտպանության, բանակի և զինծառայության թեմաներով ստեղծագործող խմբերի, անհատների հետ։
Մասնավորապես, առաջիկայում կմեկնարկի տեսաֆիլմերի սցենարական մտահղացումների մրցույթը։
Մանրամասների մասին կարելի է տեղեկանալ` զանգահարելով ՊՆ ՏՀԿ վարչություն` 294430 հեռախոսահամարով: -0-