ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական բանակի խնդիրները՝ սոցիալական վիճակից և բնակարանի խնդիրներից մինչև ռազմավարական խնդիրներ, միշտ գտնվել են պետության ուշադրության կենտրոնում, հայտարարեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյակին նվիրված շքերթի ժամանակ։
Միջոցառման ընթացքում անձնական սպայական վկայագրեր են հանձնվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ՊՆ Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական-ավիացիոն ինստիտուտի և Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմական բժշկության ֆակուլտետի շրջանավարտներին:
«Այն փաստը, որ մեր բանակն այսօր պատվով է պաշտպանում հայրենիքի սահմանները և պատրաստ է կասեցնել ցանկացած մարտահրավեր՝ դա ԶՈՒ նկատմամբ ՀՀ նախագահի, պետության ղեկավարության և հայ ժողովրդի ուշադրության արդյունքն է»,- ասաց Օհանյանը։
Ըստ նրա՝ նման ուշադրությունը բանակի նկատմամբ պարտավորեցնում է նրան շարունակել կատարելագործվել, ավելացնել մարտունակությունը ամենօրյա ուսուցման միջոցով և համապատասխանել 21-րդ դարի խիստ պահանջներին։
Օհանյանը նշեց, որ ներկայումս հրամանատարկան կազմի տարբեր շրջանակներում Զինված ուժերի ղեկավարության պատասխանատվությունը հավասաչապես կիսում են ավելի քան 4 հազար շրջանավարտ-սպաներ Հայաստանի բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններից՝ հրետանավորներ, տանկիստներ, քննիչներ, ռազմական բժիշկներ, օդաչուներ, հակաօդային պաշտպանության սպաներ։
«Նախորդ տարիներն ապացուցեցին, որ Հայաստանի բարձրագույն ռազմաուսումնական հաստատությունները պատրաստել են արժանի սերնդափոխություն, հրամանատարական կազմ, որը շարունակում է ինչպես հայկական բանակի հերոսական ավանդույթներն, այնպես էլ լավագույնս տիրապետում է ռազմական գործին»,- ընդգծեց Օհանյանը։ -0-