413.78
4.82
386.17
+16
Եղանակը Երևանում
Հայ

Ռազմագերիների հարցով Ադրբեջանի շահարկումները ուղղված են ղարաբաղյան խնդրի բարդացմանը. Հայաստանի ԱԱԾ

14:03
30 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանի շահարկումները հայ զինծառայող ռազմագերիների հարցով ուղղված են հայկական կողմի հետ հարաբերությունների սրմանը և ղարաբաղյան խնդրի բարդացմանը, ասվում է հինգշաբթի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունում։

«Ադրբեջանական որոշ կառույցներ  հետևողականորեն  ջանում են  առավելագույնս  լարել  հակամարտող կողմերի հարաբերությունները,  ստեղծել  բարոյահյոգեբանական  լարված մթնոլորտ, ինչն  անմիջականորեն  վտանգում է  միջազգային միջնորդների  ջանքերը  ղարաբաղյան  հարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- ասվում է ԱԱԾ հաղորդագրությունում։

Ինչպես հիշեցնում է ԱԱԾ-ը, հուլիսի 15-ին  ադրբեջանական կողմին  գերի ընկած հայ ժամկետային  զինծառայողի հետ կապված փաստը առիթ է  տվել ադրբեջանական որոշ լրատվամիջոցներին հակահայկական  քարոզչության նոր ալիք բարձրացնելու, օրինակ, Ադրբեջանի ռազմական  ոմն  փորձագետ  կարծիք է հայտնել, թե այդ քայլին  զինծառայողին դրդել է «սովը և Եվրոպա տեղափոխվելու հեռանկարը»:

Ծառայության տվյալներով՝ փորձագետն իրեն իրավունք է վերապահել անգամ խորհուրդ տալ հայ զինվորներին` ադրբեջանական կողմն անցնել գումարտակներով և գնդերով, քանի որ այսպես ավելի հեշտ կլինի  նրանց Եվրոպա տեղափոխելը:

Միաժամանակ Հայաստանի ԱԱԾ-ը նշում է, որ վերջին տարիներին հայկական  կողմն են անցել և գերի հանձնվել ադրբեջանցի 8 զինվորներ, որոնցից 6-ը հետագայում  Միջազգային Կարմիր Խաչի  կոմիտեի և ՄԱԿ-ի  փախստականների գործերով Գլխավոր հանձնակատարի միջնորդությամբ տեղափոխվել են  երրորդ երկրներ,  իսկ մյուս երկուսը  դեռ Հայաստանում են  և հրաժարվում են վերադառնալ Ադրբեջան:

«Հայկական կողմը երբեք չի շահարկել կամ քաղաքականացրել, ինչը փորձում են իրականացնել ադրբեջանական «փորձագետները»,- հայտարարում է ԱԱԾ-ը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է

13:14
25 Մայիսի 2023
Կարևորում ենք հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում. Շոյգու
Սերգեյ Շոյգուն կարևորել է հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ–ի շրջանակում օպերատիվ և մարտական պատրաստվածության համատեղ միջոցառումներում
12:50
25 Մայիսի 2023
Պուտինն այսօր բանակցություններ կվարի Փաշինյանի և Ալիևի հետ
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի երկու առանձին հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որին կհաջորդեն առաջնորդների եռակողմ բանակցությունները
14:57
23 Մայիսի 2023
Մեծ Բրիտանիան հետաքրքրված է տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ ՀՀ–ի հետ. Միացյալ Թագավորության պետնախարարը` Փաշինյանին
Լեո Դոքերթին նշել է, որ արդեն իսկ հայտարարվել է Հայաստանի հետ ռազմավարական երկխոսություն սկսելու մասին և հավելել, որ իրենք հետաքրքրված են տարբեր ուղղություններով կապերի ընդլայնմամբ
13:29
22 Մայիսի 2023
Հայաստանը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելու կամ ՌԴ–ին դուրս մղելու որևէ ազդակ Արևմուտքից չի ստանում. Փաշինյան
Դեպք էր տեղի ունեցել, երբ  խաղաղապահի ներկայությամբ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորիստ էր սպանվել, ի՞նչ կապ ունի այստեղ Արևմուտքը, ասաց Փաշինյանը
14:10
19 Մայիսի 2023
Ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. Միրզոյանը` Լավրովին (ՎԻԴԵՈ)
Միրզոյանը Լավրովին հայտարարել է, որ ցավոք, հիմա անհնար է հավաստել, որ ՌԴ–ն վերահսկում է Լաչինի միջանցքը. ՎԻԴԵՈ
15:58
18 Մայիսի 2023
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնել է, որ սպասվում են մի շարք հանդիպումներ Ադրբեջանի ղեկավարության հետ. ՎԻԴԵՈ