Սերբիայի նախագահը չորեքշաբթի ծաղկեպսակ է դրել զոհված սերբ օդաչուների հուշարձանին

29.07.2009, 18:13
Սերբիայի նախագահը չորեքշաբթի ծաղկեպսակ է դրել զոհված սերբ օդաչուների հուշարձանին
Սերբիայի նախագահը չորեքշաբթի ծաղկեպսակ է դրել զոհված սերբ օդաչուների հուշարձանին

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Սերբիայի նախագահ Բորիս Տադիչը, ով Հայաստանում է գտնվում երկօրյա պաշտոնական այցով, չորեքշաբթի ծաղկեպսակ է դրել զոհված յոթ սերբ օդաչուների հուշարձանին:   

Սպիտակի երկրաշարժից տուժածների համար հումանիտար օգնություն բերող հարավսլավյան օդանավը կործանվել էր 1988թ-ին Երևանի մոտակայքում: Հուշարձանը գտնվում է նույն վայրում՝ Էջմիածին-Արմավիր ավտոմայրուղու վրա՝  Ծաղկունք գյուղի մոտ:

Սերբիայի նախագահին ուղեկցում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախագահ Տադիչը Երևան էր ժամանել  նախօրեին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: --0--