417.4
4.02
393.4
+22
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և Սերբիայի առևտրի և ծառայությունների նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները երկու երկրների միջև

17:59
29 Հուլիսի 2009

ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և Սերբիայի Հանրապետության առևտրի և ծառայությունների նախարար Սլոբոդան Միլոսավլևիչը չորեքշաբթի քննարկել են  տնտեսական համագործակցության ընդլայնման ուղիները երկու երկրների միջև, տեղեկացնում է Հայաստանի էկոնոմիկայի պաշտոնական կայքը։

Զրույցի ընթացքում քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, կարևորվել է տնտեսության ոլորտում փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդամթերքի արտադրության, դեղագործության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Նախարարները նաև կարծիքներ են փոխանակել համատեղ ծրագրերի կազմակերպման հնարավորությունների վերաբերյալ:

Երիցյանը և Միլոսավլևիչն ընդգծել են իրենց պատրաստակամությունը` աջակցել Հայաստանի և Սերբիայի միջև ձևավորվող առևտրատնտեսական հարաբերությունները խթանող ցանկացած նախաձեռնության:

«Հայաստանի և Սերբիայի ժողովուրդները ծանոթ չեն միմյանց մշակույթին, ազգային ավանդույթներին, առևտրային և գործարար հնարավորություններին: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ավելի խորը ուսումնասիրություններ կատարել և արդյունավետ փոխգործակցության համար լայն հնարավորություններ ստեղծել», - ասել է Սերբիայի առևտրի և ծառայությունների նախարարը:

Իր կողմից Ներսես Երիցյանը կարևորել է հետաքրքրություն ներկայացնող ոլորտների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը։  

Նախարարն  առաջարկել է զբոսաշրջային օպերատորների, լրագրողների և գործարարների փոխայցելություններ կազմակերպել` համագործակցության հնարավորությունները տեղում ուսումնասիրելու համար:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև առաջիկայում գործարար համաժողով կազմակերպելու հարցը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը