Երևանի «Դինամո» մարզահամալիրում հրդեհ է բռնկվել, այրվել է միջանցքը

27.07.2009, 14:52
Երևանի «Դինամո» մարզահամալիրում հրդեհ է բռնկվել, այրվել է միջանցքը

Երևանի «Դինամո» մարզահամալիրում բռնկված հրդեհի հետևանքով այրվել են երկու դահլիճները միացնող միջանցքը և տանիքը` 100 քմ ընդհանուր մակերեսով, ինչպես նաև միջանցքում կուտակված մարզագորգերը:

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունից, հրդեհը բռնկվել է շաբաթ երեկոյան:

Դեպքի վայր մեկնած երեք մարտական հաշվարկի, փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբի, ինչպես նաև ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբի ջանքերով հրդեհը շուտով մեկուսացվել է, այնուհետև՝ մարվել:-0-