Հայ-թուրքական սահմանի բացումը կէժանացնի արտահանումը Հայաստանից. ռուս փորձագետ

24.07.2009, 14:12
Հայ-թուրքական սահմանի բացումը կէժանացնի արտահանումը Հայաստանից. ռուս փորձագետ
Հայ-թուրքական սահմանի բացումը կէժանացնի արտահանումը Հայաստանից. ռուս փորձագետ

Հայ-թուրքական սահմանի բացումը պոտենցիալ կերպով կէժանացնի Հայաստանից իրականացվող արտահանումը, հատկապես հանքարդյունաբերությունում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցարզույցում ասաց Անցումային շրջանի տնտեսության ինստիտուտի փորձագետ Լև Ֆրեյնկմանը:

«Հայ-թուրքական սահմանի բացումն ավելի շատ դրական արդյունքներ կունենա, քան բացասական», - կարծում է նա:

Փորձագետի կարծիքով՝ դրական արդյունքների թում է այն, որ սահմանի բացումը պոտենցիալ կերպով կէժանացնի արտահանումը, հատկապես հանքարդյունաբերությունում, կբացի Թուրքիայի շուկան հայկական էլեկտրաէներգիայի և շինանյութերի համար:

«Չնայած Թուրքիան Հայաստանի մասշտաբներով մեծ տնտեսություն ունի, իսկ թուրքական շուկան բավականին մրցունակ է, սակայն այն շատ գրավիչ է, քանի որ գտնվում է հարևանությամբ», - նշեց փորձագետը:

Միաժամանակ, նրա կարծիքով, հայկական շուկայի համար սահմանի բացումն ունի նաև երկու բացասական կողմ: Առաջինը՝ այժմ Հայաստանի գյուղատնտեսությունը մեկուսացման պատճառով գտնվում է «ջերմոցային պայմաններում, ինչը կարող է ավարտվել հենց որ տրանսպորտն ավելի էժանանա»:

Երկրորդը, նրա խոսքերով, վտանգ կա, որ կառավարությունն «այնքան կուրախանա սահմանի բացմամբ, որ կդադարի մտածել այլ բաների մասին»:

Միաժամանակ Ֆրեյնկմանը համոզված է, որ սահմանների բացման խնդրի լուծումը Հայաստանի տնտեսության բոլոր խնդիրների լուծումը չէ:

«Հայաստանում առանց տնտեսության ապամենաշնորհացման և բիզնես վարելու բարձր արժեքի հարցերի լուծման երկաթուղին և սահմանների բացումը բավարար չեն լինի», - եզրափակեց նա:

Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։--0--