ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Տնտեսական աճ Հայաստանում 2009 թվականին չի գրանցվի, իսկ սղաճը կգերազանցի նախատեսված ցուցանիշը, կարծում է Անցումային ժամանակահատվածի տնտեսության ինստոիտուտի փորձագետ Լև Ֆրեյնկմանը։
«Հայաստանի գլխավոր առաջընթացն ըստ մակրոտնտեսական ցուցանիշների եղել է նախորդ տարիներին՝ երկիրը ճգնաժամին է մոտեցել բավականին լավ պատրաստված, պարտքի ցածր մակարդակով, շատ ցածր սղաճով և բյուջետային դեֆիցիտի պատշաճ մակարդակով»,- ասաց նա «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում։
Ֆրեյնկմանի գնահատականներով՝ սա բավականին մեծ հնարավորություններ է տալիս շտապ միջոցներ ձեռնարկել ճգնաժամի դեմ պայքարում, սակայն, ինչպես կարծում է փորձագետը, այս տարի «տնտեսության աճ չի գրանցվի, սղաճը սովորականից ավելի կլինի, և բավականին լարված իրավիճակ կլինի կորցրած բալանսի հետ կապված»։
Միաժամանակ նա ընդգծեց, որ հայկական տնտեսությունը հոյակապ առավելություն ունի՝ բավականին լավ մակրոտնտեսական վիճակ, ինչը թույլ է տալիս փոխառել արտաքին միջոցները 2009 թվականին և հաջորդ տարեսկզբին տնտեսությանն աջակցելու համար։
«Դա այն առավելությունն է, որ չունեն հարևան շատ երկրներ»,- ասաց Ֆրեյնկմանը։
Փորձագետը չի կանխատեսում, թե ինչ է սպասվում երկրին ընթացիկ տարեվերջին և մինչև 2010-ի կեսերը։ Սակայն նշում է, որ 10 տարի անընդմեջ գործող տնտեսական աճի նախկին մոդելն այլևս գոյություն չունի, և այն հնարավոր չի լինի վերականգնել։ Ըստ նրա՝ առաջիկայում արդեն չեն լինի այդքան էժան փող և այդքան թանկ նավթ, և կպահանջվի տեղափոխվել տնտեսական աճի այլ մոդելի։ Ֆրեյնկմանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը գիտակցում է այդ խնդիրը և աշխատում է այդ ուղղությամբ։
«Որոշակի քննարկումներ արդեն սկսվել են, կա ընբռնում, թե պետք է ընդունել քաղաքականապսե տհաճ որոշումներ, առաջին հերթին՝ հայկական տնտեսության ապամենաշնորհացման, օտարերկրյա իրական ներդրումների համար հնարավորություններ բացելու, տնտեսական աճի համար հնարավորությունների դիվերսիֆիկացիայով»,- ասաց Ֆրեյնկմանը։
Փորձագետի խոսքերով՝ մինչև որ դա չարվի, «տնտեսական աճի կայուն վերսկսման համար Հայաստանում խոսելն ավելորդ է»։
ՀՀ ազգային վիճակագրության ծառայություն օպերատիվ վիճակագրական տվյալներով՝ 2009թ. հունվար-հունիսիսն տնտեսական անկումը Հայաստանում կազմել է 16,3%։ Միաժամանակ հունիսին ՀՆԱ ծավալը 39,7 տոլոսով ավելի է մայիսի ցուցանիշից։
Պետբյուջեի համաձայն՝ 2009թ.-ին ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված է 9,2 տոկոսի չափով, իսկ սղաճը նախատեսված է 4 տոկոսով (±1,5%)։ --0—