ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ավազակային հարձակում է կատարվել Չեխիայի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ժամը 01.50-ին։
Ինչպես հաղորդվում է Ոստիկանության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, անհայտ անձինք, որոնցից մեկի մոտ եղել է դանակ, իսկ մյուս երկուսի մոտ` ատրճանակ, հարձակում են գործել Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ` 29-ամյա Վինդենցի և 26-ամյա Մարտինի նկատմամբ։
Արդյունքում հարձակում գործողները Վինդենց Կ.-ի մոտից հափշտակել են դրամապանակը, որի մեջ եղել է 20.000 դրամ, 1-ական «Վիզա Էլեկտրոն» և «Մաստեր» քարտեր, իսկ Մարտին Տ.-ի մոտից` 4.000 դրամ, 50 եվրո, անձնագիրը, «Վիզա» քարտ և «Նոկիա» տեսակի բջջային հեռախոսը:
Ներկայումս կատարվում է նախաքննություն:--0--