Հայաստանի կառավարությունը հաստատել է հանրապետության բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ տվյալների տրամադրման կարգը
17:25
23 Հուլիսի 2009
ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի հաստատել է հանրապետության բուսական և կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը։
Ինչպես հայտնեց Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, Հայաստանի կառավարության տվյալ որոշումներով հաստատվում է կազմակերպությունների ցուցակը և տեղեկատվական բազաներից տվյալների տրամադրումը։
Ըստ ՀՀ կառավարության որոշման՝ բուսական և կենդանական աշխարհի վերաբերյալ տվյալները յոթօրյա ժամկետում տրամադրվում են Բնապահպանության նախարարության կողմից այն կազմակերպություններին, որոնք դիմել են համապատասխան դիմումներով։
Կարգով որոշվում են նման տեղեկատվության տրամադրման մերժման հիմքերը, մասնավորապես, երբ այն պետական գաղտնիք է պարունակում։ -0-
Հունգարիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ՝ նպաստելու Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների՝ հայրենիք անվտանգ վերադարձին, հայտարարել է է Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոն
Նա նշեց, որ չնայած տարածված միֆին, Հայաստանը երբեք միանշանակ չի կողմնորոշվել ՌԴ–ի ուղղությամբ, պաշտոնական արտաքին–քաղաքական ուղղությունը կոմպլիմենտարիզմն էր
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է հանդիպման հոկտեմբերի վերջին Բրյուսելում