Ռուսական «Սելիգեր 2009» համաժողովում հայկական պատվիրակության ներկայացրած նախագծերը Ռուսաստանի պետական կառույցների բարձր գնահատականին են արժանացել, տեղեկացրել է Հայաստանի մասնակից, «Երիտասարդական նախաձեռնությունների ռուս-հայկական կենտրոնի» ներկայացուցիչ Մարիա Իլյինան:
Հայկական պատվիրակությունը համաժողովի շրջնակներում մասնակցել է «Հանդուրժողականություն» հերթափոխին, որն անցկացվել է հուլիսի 1-9-ը Սելիգեր լճի ափին Ռուսաստանի Տվերի մարզում, երիտասարդության շրջանում հանդուրժողական գիտակցության ձևավորմանն ուղղված առկա արդյունավետ տեխնոլոգիաների և նախագծերի տարածման նպատակով։
«Հայաստանի տարածքում ռուսալեզու «Միքս» թերթի հրատարակման և «Մշակույթների երկխոսություն» փառատոնի անցկացման վերաբերյալ հայկական պատվիրակության կողմից ներկայացված նախագծերը բարձր գնահատական են ստացել Ռուսաստանի երիտասարդության գործերի դաշնային գործակալության, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության հարցերի նախարարության կողմից»,- ասաց Իլյինան՝ ներկայացնելով համաժողովի հայ մասնակիցների արդյունքները։
Նրա խոսքերով, նախագծերի ստեղծման համար Մոսկվայի պետական հումանիտար համալսարանում մշակվել է ծրագրավորման, վերահսկողության և դիտարկման հարցերով չորս ուղղություն ներառող ծրագիր։
«Ինչ վերաբերում է «Միքս» թերթին, ապա Իլյինայի խոսքերով հետագայում նախատեսվում է այն ամսագիր դարձնել, որը երիտասադներին հետաքրքրող խորագրեր կպարունակի, մասնավորապես սպորտի, կրթական ծրագրերի, ԱՊՀ երկրներում երկտասարդական միջոցառումների մասին:
Միջմշակութային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար Թաթուլ Դավթյանն իր հերթին նշեց, որ համաժողովին մասնակցելու ընթացքում հայկական պատվիրակությունն ավելի քան 400 նախագիծ է ներկայացրել, որոնցից 60-ը տեղում հավանության են արժանացել և հովանավորներ գտել:
Նա առաջարկեց Հայաստանի մասնակիցներից խմբեր ձևավորել բոլոր ուղղություններով:
Սելիգեր» համառուսական երկտասարդական կրթական համաժողովը մի հարթակ է, որը 2005 թվականից ի վեր ամեն տարի հավաքում է Ռուսաստանի ավելի քան 50 մարզերի երիտասարդներին: Համաժողովն անցկացվում է Տվերի մարզում, Օստաշկով քաղաքին մոտ:
«Սելիգեր 2009» համաժողովը ՌԴ կառավարության կողմից ընդգրկվել է «Երիտասարդության տարվա» հիմնական միջոցառումների ծրագրում՝ որպես մրցունակ ապրանքների և ծառայությունների ստեղծման ճանապարհին երիտասարդ տաղանդավոր մարդկանց աջակցելու, ընտրելու պետական համակարգված հարթակ:
Հայկական պատվիրակության կազմում են Միջմշակութային հետազոտությունների միջազգային կենտրոնի ղեկավար Թաթուլ Դավթյանը, Երիտասարդական նախաձեռնությունների ռուս-հայկական կենտրոնի ներկայացուցիչներ Վլադիսլավ Նալբանդյանը, Արամ Թումասյանը, Արփինե Նիկողոսյանը և Մարիա Իլյինան:-0-