ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով հուլիսի 21-ին ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Արաբկիր-1 բաժնի ավագ օպեր - լիազոր Հովիկ Հովհաննիսյանը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
Համաձայն հաղորդագրության, ՀՀ ԿԱ ՊԵԿ օպեր-լիազորը կասկածվում է խարդախությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու մեջ։
Նախաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը անհատ ձեռներեց Գ.Սարգսյանի հաշվից կեղծ բանկային չեկերի հիման վրա 2007-2008 թվականների ընթացքում խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ 107.976.000 դրամ և օգտագործել ակնհայտ կեղծ փաստաթուղթ հանդիսացող՝ Գ.Սարգսյանի մահվան կեղծ վկայականը:
Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 38-189-րդ հոդվածի 2-րդ մասով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, ասվում է հաղորդագրությունում։ -0-