410.04
4.03
388.59
+19
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի ապրանքաշրջանառության ոլորտում ստվերային տնտեսության մակարդակը 2009 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է գրեթե 16 տոկոսով. վարչապետ

17:17
22 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի ապրանքաշրջանառության ոլորտում ստվերային տնտեսության մակարդակը 2009 թվականի առաջին կիսամյակում կրճատվել է գրեթե 16 տոկոսով, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա նշեց, որ ներկայում ստվերային տնտեսության մակարդակը Հայաստանում գնահատվում է շուրջ 40 տոկոս, ընդ որում հիմնական ստվերը գտնվում է ներքին տնտեսությունում։

«Սակայն արտաքին առևտրաշրջանառության ծավալի ցուցանիշը Հայաստանում առաջին կիսամյակում 2008 թվականի նույն ցուցանիշի համեմատ չի կրճատվել, ավելին, նկատելի են նույնիսկ աճի միտումներ, ինչը ՀՆԱ և արտաքին տրանսֆերների ծավալի կրճատման պայմաններում վկայում է ստվերային հատվածի կրճատման մասին»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, արտաքին ապրանքաշրջանառության աճը պայմանավորված է այն գործոնով, որ հաշվետու ժամանակահատվածը ստվերային շրջանառության մակարդակը հաջողվեց կտրուկ կրճատել, առաջին հերթին հսկիչ դրամարկղային մեքենաների ներդրման հաշվին։

Միաժամանակ նա նշեց հայտնի փաստն այն մասին, որ ՀԴՄ-ները դեռ չեն կիրառվում ամենուրեք, իսկ տեղադրված ՀԴՄ-ները ցույց չեն տալիս ողջ ծավալները։

«Սակայն նույնիսկ նման պայմաններում մենք կարող ենք ասել, որ ստվերային շրջանառությունը ապրանքաշրջանառության ոլորտում կրճատվել է գրեթե 16 տոկոսով, քանի որ եթե ՀՆԱ-ն կրճատվել է 16 տոկոսով, ապա ապրանքաշրջանառությունն աճել է, նշանակում է, որ կրճատումը հնարավոր է դարձել կանխել ստվերային հատվածի բացահայտման շնորհիվ։ Եվ այստեղ էլ դեռ մեծ ներուժ կա»,- ասաց Սարգսյանը։  

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2009թ.-ի հունվար-հունիս ամիսներին կրճատվել է 16,3 տոկոսով։ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ՀՆԱ ծավալը կազմել է 1119,4 մլրդ դրամ (3216,2 մլն դոլար)։

Միաժամանակ 2009 թվականի հունիսին հաշվարկված ՀՆԱ ծավալը 39,7 տոկոսով գերազանցել է նախորդ ամսվա ցուցանիշը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին