417.4
4.02
393.4
+20
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ սփյուռքի նախարարը սփյուռքի երիտասարդ ներկայացուցիչների հետ քննարկել է ազգային մշակույթի պահպանման հարցեր

11:39
22 Հուլիսի 2009

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մարսել քաղաքի Ֆրանսիայի երիտասարդական միության ներկայացուցիչների, «Արաքս» ու «Սասուն» պարախմբի անդամների հետ քննարկել է սփյուռքում ազգային մշակույթի պահպանման հարցերը, հաղորդում է ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և կապի վարչությունը:

Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, պարախմբերը Հայստանում են գտնվում սփյուռքյան համայնքներում առաջիկա հյուրախաղերից առաջ պարային վարպետության դասեր ստանալու, «Արի տուն» ծրագրին մասնակցելու համար:

Պատվիրակները նախարարին են ներկայացրել Հայաստանից ստացած իրենց տպավորությունները` արձանագրելով այն դրական փոփոխությունները, որոնք ակնհայտ էին Հայաստան կատարած իրենց նախորդ այցելությունների համեմատ:

Հյուրերը կարևորել են Հայաստանում զբոսաշրջության զարգացման և բիզնեսի ոլորտում սփյուռքահայերի կողմից ներդրուներ կատարելու համար անհրաժեշտ պայմանների բարելավումը: Խոսելով ազգային մշակութի պահպանման մասին` նրանք նշել են, որ «չափազանց կարևոր է, որ ազգային մշակութը մնա իր բարձունքում և լինի օրինակ Սփյռւռքի համար, որպեսզի նրա ներկայացուցիչները կարողանան պահպանել իրենց ազգայինը, սնվեն հայկական մշակույթից և այն փոխանցեն երիտասարդներին»:

ՀՀ սփյուռքի նախարար շնորհակալություն է հայտնել երիտասարդական միության ներկայացուցիչներին Ֆրանսիայում ազգային մշակույթը, հայի ոգին և ինքնությունը բարձր պահելու, ինչպես նաև «Արաքս» և «Սասուն» պարախմբի անդամներների այցելությունը Հայաստան կազմակերպելու առիթով:

«Մարդիկ տարբեր են, ունեն տարբեր մտածելակերպ, տարբեր հայացքներ, սակայն Հայրենիքի հզորացման, պատմական, մշակութային և հոգևոր արժեքների պահպանման հարցում մենք պետք է լինենք միասին և համախմբված», - նշել է նախարարը:

Նախարարը հյուրերին կոչ է արել սրտում մշտապես պահել երեք կարևորագույն պատգամ` վերադարձ Հայրենիք, պահպանել հայ մշակույթը և որ միշտ հիշեն և գործեն այն սկզբունքով, որ Հայաստանը համայն հայության Հայրենիքն է:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը