Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերի արդյունքները ակնառու կդառնան 2009թ. վերջին, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
«Մենք հստակ հակաճգնաժամային ծրագիր ունենք՝ մենք պետք է հետևողական լինենք հակաճգնաժամային միջոցառւոմների իրականացման ժամանակ։ Մեր հակաճգնաժամային քայլերի հիմնական էությունն այն է, որ մենք պետք է մեծացնենք ենթակառուցվածքների ծախսերը, որպեսզի պետության դրամավարկային քաղաքականության ծրագիրը հետևողական լինի»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքերով՝ Հայաստանի կառավարությունը ներկայումս աննախադեպ միջոցներ է ձեռնարկում, և արդեն մեծացրել է պետբյուջեի դեֆիցիտը, որպեսզի հնարավորություն ունենա խթանել ՀՆԱ աճը։
Ինչպես տեղեկացրեց կառավարության ղեկավարը, նաև միջոցներ են ձեռնարկվում փոքր և միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու ուղղությամբ, և շուրջ 50 հազար ձեռնարկություններ արդեն օգտվել էն ԱԱՀ գծով արտոնություններից, ինչի արդյունքում պետության բյուջեն չստացավ մի քանի միլիարդ դրամ եկամուտ։
«Անցկացվում է նաև առանձին ձեռնարկությունների վարկավորման ծրագիր, ինչը պետք է օժանդակի ՀՆԱ աճին։ Այս ամիս մենք նախատեսում ենք դրական արդյունքների հասնել, որոնք տարեվերջին ավելի ակնհայտ կդառնան»,- ասաց վարչապետը։
Հակաճգնաժամային միջոցառումների իրականացման համար Հայաստանի կառավարութոյանն առընթեր ստեղծվել է օպերատիվ շտաբ։ Հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում կառավարությունն արդեն պետական երաշխիքներ է տրամադրել մի շարք հայկական ձեռնարկությունների, մասնավորապես, 20 միլիարդ դրամի չափով (54,8 միլիոն ԱՄՆ դոլար) պետերաշխիքներ են ստացել հայ կառուցապատողները։ Փետրվարին կառավարությունը 10 միլիոն դոլարի կարճաժամկետ վարկ է տրամադրել Զանգեզուրի (Քաջարանի) պղնձամոլիբդենային կոմբինատի զարգացման համար։ -0-