433.09
4.17
413.45
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Պիկասոյի կանայք» ներկայացման պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարի Կանադայում

14:01
21 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի կանադահայ դերասանուհի, կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կինը՝ Արսինե Խանջյանը, աշխատում է «Պիկասոյի կանայք» նոր ներկայացման վրա: Այս մասին դերասանուհին տեղեկացրեց երեքշաբթի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքերով, չնայած Պաբլո Պիկասոն շատ կանայք է ունեցել, ներկայացումը պատմում է նրանցից միայն ութի կյանքի մասին:

«Ներկայացման մեջ Պիկասոյի կերպարը գոյություն չունի: Սցենարի համաձայն՝ գործողությունները տեղի են ունենում նրա մահից հետո», - ասաց դերասանուհին:

Նա նաև տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ ներկայացման պրեմիերան տեղի կունենա 2010թ.-ին Կանադայում, և բացառված չէ, որ հետագայում ներկայացումը ցուցադրվի նաև Հայաստանում:

Խանջյանը պատմեց նաև իր հայտնի ամուսնու ստեղծագործական ծրագրերի մասին՝ տեղեկացնելով, որ Էգոյանն այժմ աշխատում է « Chloe» անվանումով նոր ֆիլմի վրա:

«Ֆիլմը էկրանների վրա կհայտնվի 2010թ.-ին, և հնարավոր է՝ ներկայացվի Երևանում «Ոսկե ծիրան» յոթերորդ փառատոնին», - ասաց դերասանուհին:

Նա նշեց, որ ֆիլմը ֆրանս-ամերիկյան համատեղ արտադրության է, և գլխավոր դերում հանդես է գալիս հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ջուլիանա Մուրը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը