2009 թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ տնտեսության անկումը կազմել է 16,3 տոկոս

21.07.2009, 13:29
2009 թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ տնտեսության անկումը կազմել է 16,3 տոկոս
2009 թ.-ի հունվար-հունիս ամիսներին ՀՀ տնտեսության անկումը կազմել է 16,3 տոկոս

Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2009թ.-ի հունվար-հունիս ամիսներին կրճատվել է 16,3 տոկոսով։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ՀՆԱ ծավալը կազմել է 1119,4 մլրդ դրամ (3216,2 մլն դոլար)։

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2009թ. հունվար-հունիս ամիսներին, 2008 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ,  գրանցվել է սպառողական գնաճ՝ 2,7 տոկոսով: Միաժամանակ 2008թ.-ի դեկտեմբերի համեմատ՝ գրանցվել է տվյալ ցուցանիշի աճ՝ 5,2 տոկոսով։

Հայաստանում արդյունաբերական ապրանքների արտադրողների գները հաշվետու ժամանակաշրջանում կրճատվել են 3,1 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Հաշվետու ժամանակաշրջանում 281,5 միլիարդ դրամի (808,8 միլիոն դոլար) արդյունաբերական արտադրանք է արտադրվել, ինչը 11,5 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից:

2009թ. հունվար-հունիս ամիսների արդյունքներով՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1659,9 մլն դոլար՝ 2008թ. ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 31,5 տոկոսով:

Պետբյուջեի համաձայն, 2009թ. ՀՆԱ աճը Հայաստանում նախատեսված է 9,2 տոկոսի չափով։ (1 դոլարը – 365,55  դրամ է):-0-