ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի զինծառայողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա երեքշաբթի՝ հուլիսի 21-ին Երևանում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։
Ինչպես նշվում է տեղեկատվության մեջ, միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան ղեկավարությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և Քանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Թոդ Բանթինգը։-0-