Առաջին անգամ Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան (The Hollywood Foreign Press Association, HFPA) մրցանակ է շնորհել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնին՝ ճանաչելով կինոփառատոնի հեղինակությունը։
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Երևանում «Ոսկե ծիրան» վեցերորդ կինոփառատոնի շրջանակներում։
«Նրա պնդմամբ Հայաստանն ընդգրկվել է HFPA լրագրողների կողմից դիտարկման ենթարկված երկրների թվում և արժանավոր կերպով վաստակել է մրցանակը»,- ասաց HFPA ներկայացուցիչը՝ հանձնելով մրցանակը ռեժիսոր, «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանին։
«Ոսկե գլոբուսը» ամերիկյան կինոմրցանակ է, որը շնորհվում է Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի կողմից 1944 թվականից կինոնկարների և հեռուսատատեսային ֆիլմերի համար։
Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան ոչ առևտրային կազմակերպություն է, որը միավորում է օտարերկրյա շուկաների համար ամերիկյան կինոարտադրանքի մասին գրող գրականագետների։ Ներկայացված է աշխարհի ավելի քան 50 երկրներում։
Ասոցիացիան հիմնվել է 1943 թվականին, իսկ 1944-ին տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» առաջին մրցանակաբաշխությունը։