Հայաստանը պետք է շարունակի պնդել և պահանջել ԼՂՀ ուղիղ մասնակցությունը ղարաբաղյան կարգավորման բանակցություններին, կարծում է «Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը։
«Դաշնակցությունը առնվազն վերջին 6-7 տարիների ընթացքում հանդես է գալիս բանակցություններին ԼՂՀ անմիջական մասնակցության օգտին։ Մենք սկսեցինք պնդել դա այն բանից հետո, երբ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ բանակցությունները սկսվում են զրոյից»,- ասաց Մանոյանը սաբաթ ասուլիսի ժամանակ։
ՀՅԴ ներկայացուցչի խոսքերով՝ երբեք ուշ չէ ԼՂՀ-ն ներգարվել որպես բանակցության կողմ, քանի որ փաստորեն միայն այժմ բանակցությունները դուրս են եկել նոր իրական փուլ և սկսվում են բանակցություններ՝ հակամարտության կարգավորման սկզբունքներով։
«Հենց այժմ է բանակցություններին ԼՂՀ մասնակցության ժամանակը։ Եթե մինչև այժմ ԼՂՀ-ն չի մասնակցել բանակցությունների գործընթացին, ապա դա չի նշանակում, որ այսուհետ ևս հանրապետությունը չպետք է մասնակցի դրան»,- կարծում է Մանոյանը։
Միաժամանակ «Հայ դատի» գրասենյակի ղեկավարը նշեց, որ Լ։ՂՀ ներգրավումը բանակցային գործընթացին չի նշանակում, որ Հայաստանը դրան չի մասնակցելու։
«Հայաստանը պետք է մշտապես ներկայացնի ԼՂՀ դիրքորոշումը, ասի, որ առնվազն անպատշաճ է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վարքը, որոնք տարածաշրջան իրենց վերջին այցի ժամանակ չայցելեցին Ստեփանակերտ»,- հայտարարեց նա։
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-