ՀՀ ոստիկանությունից հիշեցնում են, որ գործում է «Թեժ գիծ»` 54-69-12, 54-69-14 հեռախոսահամարներով:
«Ոստիկանության տարածքային մարմիններում հանցագործության մասին հաղորդումներ չընդունելու, ձեր նկատմամբ բռնություններ և այլ ոտնձգություններ կիրառելու, իրավունքների ու ազատությունների անհիմն սահմանափակման դեպքերում զանգահարել նշված հեռախոսահամարներով», - նշում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
«Թեժ գիծը» գործում է ամեն օր, ժամը 9.00-ից մինչև 18.00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից: Զանգերին արձագանքելու անմիջական հսկողությունն իրականացնում Է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արմեն Երիցյանը:
«Հիշեցնում ենք, որ ձեր իրավունքների խախտման նկատմամբ անտարբերությունն էապես խոչընդոտում Է պաշտոնական իրավախախտումների դեմ պայքարի` ոստիկանությունում տարվող աշխատանքներին», - նշեցին մամուլի ծառայությունից:-0-