+17
Եղանակը Երևանում
Հայ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում է անցկացվում Իրանում տեղի ունեցած ավիավթարի զոհերի հոգեհանգստի արարողությունը

11:57
18 Հուլիսի 2009

Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը շաբաթ օրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացնում է Իրանում ավիավթարի զոհերի հոգեհանգստի արարողությունը:

Իրանում ավիավթարի արդյունքում զոհված Հայաստանի քաղաքացիների աճյունները Երևան կբերվեն հուլիսի 18-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Հայաստանում Caspian Airlines-ի ներկայացուցիչ Առլեն Դավուդյանը:

«Ինքնաթիռը, որը բերում է զոհվածների հարազատներին և ավիավթարում զոհված ՀՀ հինգ քաղաքացիների մասունքները, վայրէջք կկատարի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում հուլիսի 18-ին տեղական ժամանակով ժամը 12:00-ին», - տեղեկացրեց Դավուդյանը:

Կառավարական հանձնաժողովի տվյալներով՝ հարազատներին կդիմավորեն ՀՀ ՔԱԳՎ պետ Արմեն Մովսիսյանը, Արմավիրի մարզպետը, Երևանի փոխքաղաքապետը, օպերատիվ շտաբի անդամները, եկեղեցու հոգևորականներ, այլ կառույցների ներկայացուցիչներ:

«Օդանավակայանի բեռնային համալիրում կկատարվի հոգեհանգստի արարողություն, ինչից հետո մասունքները կտեղափոխվեն հարազատների կողմից նշված հասցեներով», - ասվում է կառավարական հանձնաժողովի տեղեկատվության մեջ:

Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:

Փրկարարները գտել են չորեքշաբթի վթարի ենթարկված Տու-154-ի բոլոր երեք «սև արկղերը», սակայն դրանցից երկուսը խիստ վնասված են:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ