+11
Եղանակը Երևանում
Հայ

Մարդկանց վրա համատարած ջուր լցնելը չի համապատասխանում «Վարդավառ» հնագույն հայկական տոնի ոգուն. փորձագետ

14:17
17 Հուլիսի 2009

Մարդկանց վրա համատարած ջուր լցնելը չի համապատասխանում «Վարդավառ» (Տիրոջ Պայծառակերպություն) հնագույն հայկական տոնի ոգուն և այս տոնին գռեհկության երանգ է հաղորդում, կարծում է ՀՀ ազգագրության թանգարանի ոչ նյութական մշակույթի բաժնի վարիչ Սուսաննա Մելիքյանը:

Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Ժամանակակից Հայաստանում Վարդավառի օրը մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում, ինչը խորհրդանշում է հոգևոր մաքրագործում:

«Վարդավառի ժամանակ միմյանց վրա ջուր լցնելն ինքնատիպ խաղ է, որը պետք է խաղան մտերիմ մարդիկ, ովքեր վաղուց գիտեն և հարգում են միմյանց: Չի կարելի ջուր լցնել փողոցի պատահական անցորդներին», - ասաց Մելիքյանը ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Ինչպես նշեց ազգագրագետը, ավելի վաղ Վարդավառի ժամանակ մարդիկ թիմային խաղ էին կազմակերպում, օրինակ, համայնքը համայնքի դեմ, սակայն հետագայում տոնի ավանդույթներն աստիճանաբար մոռացության մատնվեցին, և մնաց միայն միմյանց վրա ջուր լցնելու ավանդույթը:

«Չի կարելի ջուր լցնել պատահական անցորդի վրա, չէ՞ որ, ըստ տոնի ավանդույթի, մարդու վրա ջուր լցնելը նշանակում է նրան նվեր տալ: Ինչպե՞ս կվերաբերվեն ձեզ, եթե դուք փողոցում նվեր անեք բոլորովին անծանոթ մարդուն», - նշեց ազգագրագետը:

Մելիքյանի խոսքերով՝ Վարդավառի ժամանակ միմյանց վրա ջուր լցնողները պետք է հասկանան, որ նրանց նման վարքն ադեկվատ չէ և չի համապատասխանում տոնին, այն ազգային որևէ բան չի պարունակում: «Ես կցանկանայի, որպեսզի մեր համաքաղաքացիները հասկանային դա և չջրեին անծանոթ մարդկանց», - ընդգծեց նա:

Եկեղեցական տոնացույցի համաձայն՝ «Վարդավառ» տոնը նշվում է Զատկից 98 օր հետո, այն Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև Քրիստոսի այլակերպության հիշատակն  է, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

«Վարդավառ» բառն ունի տարբեր նշանակություններ: Մի տարբերակի համաձայն՝ «Վարդավառ» (կամ «Վարդամատն») տոնի անվանումն իր արմատներով ելնում է «վարդ» բառից և նշանակում է «վարդեր շաղ տալ»:

Նախաքրիստոնեական Հայաստանում «Վարդավառը» կապում էին սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի և Վահագն աստծո, ինչպես նաև նրանց միջև ծագած սիրո հետ: Նվիրելով վարդեր և շաղ տալով վարդաջուր՝ Աստղիկը սեր էր սերմանում ողջ Հայոց երկրում, իսկ Վահագն աստվածը, մշտապես պայքարելով Չարիքի դեմ, պաշտպանում էր այդ սերը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
29 Մարտի 2023
Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ԼՂ-ում հայերի էթնիկ զտումների փորձ է, միևնույն ժամանակ Հայաստանը հավատարիմ է մնում Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացին. ՎԻԴԵՈ
09:54
28 Մարտի 2023
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
ԱՄՆ պետքարտուղարի օգնականը Բայրամովին մտահոգություն է հայտնել ադրբեջանական ԶՈւ-ի տեղաշարժերի կապակցությամբ
19:55
27 Մարտի 2023
Ռուսաստանն անընդունելի է համարում ՄՔԴ Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի ծրագրերը. ՌԴ ԱԳՆ աղբյուր
Հայկական կողմին զգուշացվել է երկկողմ հարաբերությունների համար «չափազանց բացասական» հետևանքների մասին
20:57
24 Մարտի 2023
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
Կրեմլը մեկնաբանել է Հայաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության սպառնալիքը
00:22
24 Մարտի 2023
 Նոր էսկալացիա չի լինի, կլինի խաղաղության պայմանագիր. Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կլինի խաղաղության պայմանագիր, նոր էսկալացիա չի լինի
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը