Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզում է զինվորական մասից հայ զինծառայողի անհետացման պատճառները, «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը։
Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածք 19-ամյա հայ զինծառայողի անցնելու մասին հաղորդել էին ադրբեջանական ԶԼՄ-ները։
«Ինչպես և ինչ հանգամանքներում է նա այնտեղ հայտնվել՝ կպարզի քննությունը»,- ասաց Շահսուվարյանը։--0--