Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ Մոսկվայում ոչինչ տեղի չի ունենա Ղարաբաղյան հակամարտության կողմ-երկրների կոնսենսուսների միջև համաձայնության բացակայության պատճառով, ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Նախագահաները, ինչպես միշտ, դուրս կգան ու կասեն, որ կա որոշակի առաջընթաց, որը կշարունակվի: Փառք Աստծո, որ այդ խողովակը կա, բայց երկու, անգամ ամենակարևոր մարդկանց հանդիպումից ակնկալել իրավիճակի կտրուկ փոփոխություն հակամարտության գոտում, որը նվազագույնը 20 տարվա պատմություն ունի, ինձ անիրական է թվում»,- հինգշաբթի «Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Մոսկվայում: Հնարավո՞ր է, արդյոք, առաջընթաց բանակցություններում» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում ասաց նա:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 18-ին Մոսկվայում՝ միջազգային ոչ պաշտոնական միջոցառման՝ «ՌԴ նախագահի մրցանակի ձիարշավի» ընթացքում։
Իսկանդարյանի համոզմամբ՝ հանրային կոնսենսուս կա և Հայաստանում, և Ադրբեջանում, և Ղարաբաղում: Հայաստանում այն հանգում է նրան, որ լուծել Ղարաբաղյան հակամարտությունը, չհարցնելով ղարաբաղցիներին, հնարավոր չէ:
«Ղարաբաղցիները կրծքի երեխաներ չեն, որոնց փոխարեն մեծ քեռիներն ու հորաքուրները նրանց ճակատագիրւը որոշեն: Եթե փորձ արվի դա անել, ապա կարող է արձագանք լինել ինչպես հայկական հասարակության ներսում, այնպես էլ Ղարաբաղի կողմից»«- պարզաբանեց նա:
Խոսելով հանրային կոնսենսուսի մասին Ադրբեջանում՝ քաղաքագետն ասաց, որ, իր կարծիքով, այն է՝ ցանկացած որոշում պետք է բացառի Ղարաբաղի դուրս գալը Ադրբեջանի կազմից:
«Սա են ցույց տալիս սոցհարցումները, սա է ցույց տալիս մամուլը, ինչպես նաև Ադրբեջանի սահմանադրությունը, որը թույլ չի տալիս հանրաքվեներ անցկացնել Ադրբեջանի տարածքների հատվածներում»,- ասաց նա:
Իսկանդարյանի խոսքերով՝ Ղարաբաղում քիչ թե շատ ձևավորվում է հանրային կոնսենսուս, որը կարելի է արտահայտել հետևյալ խոսքերով. «ոչ մի թիզ հող»:
«Ղարաբաղցիների համար երաշխիք է աշխարհագրական դիրքը և բանակը, և Ադրբեջանի ու միջազգային հանրության երաշխիքներին ղարաբաղցիները չեն հավատում: Գուցե դա հնարավոր է ձևափոխել, բայց դրա համար տարիներ կպահանջվեն, եթե ոչ տասնամյակներ: Հիմա դա ինձ պատկերացնելը շատ դժվար է»,- ամփոփեց նա:
Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։
1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։
Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։
1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։
Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։
1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-