Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում համաձայնություն տվեց Գերմանիայի կառավարության հետ «Գաղտնի տեղեկատվության պաշտպանության մասին» համաձայնագիր ստորագրել։
Ինչպես հայտնեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, համաձայնագրով կարգավորվում է գաղտնի տեղեկատվության փախանակման կարգը, երաշխիքները և դրա պաշտպանության հիմքերը։
Ծառայության տնօրենը նշեց, որ համաձայնագրի ստորագրումը նպատակահարմար է համապատասխան մարմինների կողմից բացահայտված գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար երկկողմ հարաբերությունների ընթացքում։ -0-