+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայ և թուրք երիտասարդ ռեժիսորները իրենց նախագծերն են ներկայացրել «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում

16:44
16 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայ և թուրք երիտասարդ ռեժիսորները վավերագրական ֆիլմերի նախագծերի վերջնական տարբերակներն են ներկայացրել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնի «Հայ-թուրքական կինոպլատֆորմի» շրջանակներում։

«Երեք օր մեր պլատֆորմի մասնակիցներն աշխատել են այդ ուղղությամբ, որպեսզի համապատասխանեցնեն իրենց նախագծերը միջազգային չափորոշիչներին, դրանք հասկանալի և համոզիչ դարձնեն պրոդյուսերների և կինոարտադրողների համար»,- ասաց փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը։

Հայ-թուրքական կինոպլատֆորմը բացվել է երկուշաբթի Երևանում «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային փառատոնի շրջանակներում։ Համագործակցությունը հայկական «Ոսկե ծիրանի» և թուրքական «Անադոլու կուլտուր» հասարակական կազմակերպության միջև սկսվել է 2007 թվականին, և այդ պահից ի վեր հայ և թուրք կինոգործիչները մի քանի անգամ հանդիպել են ինչպես Երևանում, այնպես էլ Ստամբուլում։

«Հայ-թուրքական կինոպլատֆորմի» շրջանակներում ներկայացվել են հայ կինոռեժիսորի մեկ և թուրք երիտասարդ ռեժիսորների երեք նախագիծ։

Հայ երիտասարդ կինոռեժիսոր Կարեն Խաչատրյանի նախագիծը նվիրված է 18-րդ դարում Կոստանդնուպոլսում  հայ ընտանիքի պատկանող տպագրատան պատմությանը։

«Պատմական փաստ է, որ տպագրական հայտնի թուրքական տառատեսակ «Արաբօղլուն» ստեղծվել է հենց այս տպագրատան սեփականատիրոջ՝ Պողոս Արաբյանի կողմից»,- ասաց ռեժիսորը։

Նրա խոսքերով՝ «Արաբօղլու» վեցրոպեանոց վավերագրական ֆիլմի ստեղծման համար կպահանջվի մոտ 23 հազար եվրո։

«Ֆիլմը կպատմի ոչ միայն տպագրատան, այլև 18-րդ դարի Կոնստանդնուպոլսի կյանքի մասին»,- նշեց ռեժիսորը։

Թուրք կինոռեժիսոր Մուժդե Արսլանի նախագիծը նվիրված է հայ կանանց, ովքեր Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին առևանգվել են թուրքերի կողմից և իրենց կամքին հակառակ՝ դարձել նրանց կանայք։

«Այդ կանայք հետագայում վախենում էին ասել, որ իրենք հայուհիներ են։ «Անհավատների կանայք» ֆիլմում ես կփորձեմ փոխանցել նրանց ողբերգական ճակատագիրը։ Դա դժվար կլինի, քանի որ այդ հայուհիներն արդեն կենդանի չեն։ Նրանց պատմությունները կարելի է վերականգնել միայն ժառանգների պատմածով»,- ասաց Արսլանը։

Թուրք Հայդար Դեմիրտասի «Ասինե» նախագիծը նվիրված է նույն թեմային։

«Իմ Ասինե տատը հայուհի է եղել, ում բռնի կերպով որպես կին է առել մի թուրք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Այս պատմությունը վերջերս իմացա, և շատ զարմացած եմ, որ հայկական արմատներ ունեմ»,- ասաց կինոռեժիսորը։  

Ըստ նրա, ինքը ցանկանում է նկարահանել այդ ֆիլմը, որպեսզի Թուրքիայում երկար տարիներ արգելված թեմաները վերջապես բարձրաձայնվեն։

«Ոսկե ծիրան» 6-րդ կինոփառատոնը կտևի 8 օր (հուլիսի 12-19-ը): Փառատոնի 2009 թ.-ի մրցութային ծրագիրը ներկայացված է երեք հիմնական անվանակարգերում. միջազգային խաղարկային, վավերագրական ֆիլմեր և «Հայկական  համայնապատկեր»: -0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ