ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Իրանում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվածների հարազատներին 32-42 հազար եվրո ապահովագրում կվճարեն, կառավարության նիստի ընթացքում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը։
Նրա խոսքերով, զոհվածների հարազատների հետ քննարկվում է նաև աջակցության ցուցաբերման, այդ թվում՝ հուղարկավորության կազմակերպման հարցը։
Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:-0-