Իրանում ՏՈՒ-154 ինքնաթիռի կործանման կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ում սգո մատյան է բացվել, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:
«Սգո մատյանը կբացվի հինգշաբթի տեղական ժամանակով ժամը 14:00-ից մինչև 16:00-ն», - ասվում է տեղեկատվության մեջ:
Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը չորեքշաբթի ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է շուրջ 40 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի:-0-