+17
Եղանակը Երևանում
Հայ

Փրկարարները Իրանում վթարված Տու-154 ինքնաթիռի բեկորների տակից դուրս են բերում զոհերի մարմինները

17:37
15 Հուլիսի 2009

Caspian Airlines ավիաընկերության Թեհրան-Երևան չվերթի վթարի վայրում բռնկված հրդեհը հաջողվել է մարել, փրկարարները փորձում են ինքնաթիռի բեկորների տակից հանել զոհերի այրված մարմինները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով ISNA իրանական տեղեկատվական գործակալությանը:   

Press TV հեռուստաալիքը հեռարձակում է կադրեր ինքնաթիռի վթարի վայրից, որի արդյունքում, ենթադրաբար, զոհվել է 170 մարդ: Մասնավորապես, ցուցադրվել է 10 մետր խորությամբ հսկայական փոս դաշտի մեջտեղում, ընկած ինքնաթիռի բեկորներն ու մարդկային մարմինների մասեր:  

Իրանում ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը, ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության տվյալներով՝ կործանվել է ժամը 11.09-ին՝ Իմամ Խոմեյնու անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց 16 րոպե անց։ Այդ ընթացքում ինքնաթիռը հասցրել է հավաքել մոտ 8 կիլոմետր բարձրություն։ Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա:

Նախնական տվյալներով՝ բոլոր 154 ուղևորներն ու անձնակազմի 16 անդամները մահացել են: Ինքնաթիռում գտնվող ուղևորների թվում եղել են ձյուդոյի Իրանի ազգային պատանեկան հավաքականի անդամները, որոնք գալիս էին Հայաստան մարզական հավաքներին մասնակցելու: Ինչպոս հաղորդում է ISNA-ն, նրանք բոլորը զոհվել են:  

Միաժամանակ Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնեցին, որ զոհվել է Վրաստանի երկու քաղաքացի՝ Իրանում վրացական առաքելության ղեկավարի կինն ու Հայաստանում Վրաստանի դեսպանության ֆինանսական մենեջերը։

Ներկայումս զոհերի ցուցակները կախված են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, որտեղ, on-line չվացուցակի տեղեկատվության համաձայն, ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով 12.00-ին: Օդանավակայանում, որտեղ այժմ աշխատում են «շտապ օգնության» լրացուցիչ բրիգադներ և հոգեբաններ, հավաքվում են ուղևորների հարազատները: «Զվարթնոցում» հերթապահում է նաև իրանական Caspian Airlines ավիաընկերության ներկայացուցիչը:

Իրանական ԶԼՄ-ները հաղորդում են տարբեր ականատեսների խոսքերը, որոնց մի մասն ասում է, որ «ինքնաթիռը անհետացել է օդում, իսկ հետո պայթել՝ բախվելով գետնին», իսկ մյուսները՝ որ «ինքնաթիռն այրվել է օդում»:  

Իսկ Fars News Agency գործակալությունը՝ հղում անելով Կազվին նահանգի ղեկավարության ներկայացուցիչ Սիրոուս Սաբերիին, հաղորդել է, որ Իրանում կործանված Caspian Airlines ավիաընկերության Թեհրան-Երևան RV 7908 չվերթի Տու-154 ինքնաթիռը փորձել է վթարային վայրէջք կատարել, քանի որ ինքնաթիռում տեխնիկական խնդիրներ են առաջ եկել։

ՀՀ հանրային հեռուստաընկերությունը հայտնել է, որ վթարի պատճառը, նախնական տվյալներով, օդանավի շարժիչներից մեկում բռնկված հրդեհն է եղել։--0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:14
23 Մարտի 2023
Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ
Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի կապակցությամբ
14:32
23 Մարտի 2023
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Նիդերլանդների արտգործնախարարությունը գերատեսչություն է կանչել Ադրբեջանի դեսպանին և նրան հայտնել Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտությունը
11:48
21 Մարտի 2023
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». Մարուքյանը հրավիրում է միջազգային հանրության ուշադրությունը (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանցի կեղծ բնապահպանը սպառնում է սպանել հայերին ու «խմել նրանց արյունը». ՎԻԴԵՈ
22:02
20 Մարտի 2023
ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու հարցում. Բլինքենը՝ Փաշինյանին
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ
18:41
20 Մարտի 2023
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին (ՎԻԴԵՈ)
Մեծ հաճույքով կհետևեմ, թե ոնց են դա անելու. Սիմոնյանը՝ Պուտինի ձերբակալության մասին. ՎԻԴԵՈ
17:15
20 Մարտի 2023
Առաջնահերթ խնդիրներից է Լաչինի միջանցքի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորումը. Լավրովը՝ Միրզոյանին (ՎԻԴԵՈ)
Լավրովի խոսքով՝ կասկած չկա, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունները մնում են բոլոր որոշումների իրականացման բանալին. ՎԻԴԵՈ
10:37
20 Մարտի 2023
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
ԱԳՆ-ն պատասխանել է «Ոչ մի խաղաղություն պայմանագիր չի լինելու» Ալիևի ագրեսիվ արտահայտությանը
10:02
17 Մարտի 2023
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի կեղծ ու ռազմատենչ հայտարարություններին
15:57
28 Փետրվարի 2023
ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ԵՄ–ն չարաշահում է Հայաստանի հետ հարաբերությունները
15:19
28 Փետրվարի 2023
Ալեն Սիմոնյանը Մոսկվային զսպվածության կոչ է արել (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ ավել է համարում Մոսկվայի ջղաձգումները և նյարդային արձագանքները. ՎԻԴԵՈ
23:13
27 Փետրվարի 2023
ՌԴ-ն ողջունում է այլ երկրների ցանկացած ջանք Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման համար. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանք, որն ուղղված է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը
23:57
23 Փետրվարի 2023
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ