ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թեհրան-Իրան ավիաչվերթի հետևանքով զոհվածների բոլոր հարազատներին «Զվարթնոց» օդանավակայանի շենքում բժշկական օգնություն է տրամադրվում, տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը։
Ինչպես հայտնեց «Ավիամեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիլիթ Ղազարյանը, տվյալ պահին օգնություն է ցուցաբերվել զոհվածների արդեն 30 հարազատի։ Տեղում աշխատում են «Ավիամեդի» և քաղաքային Շտապ օգնության բժիշկներ։
Զոհվածների հարազատներին տրամադրվում է դեղորայք, հոգեբանի և նյարդաբանի ծառայություններ։
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, օգնությունը կտրամադրվի այնքան ժամանակ, որքան օդանավակայանի տարածքում կգտնվեն զոհվածների հարազատներն ու բարեկամները։ -0-