ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում Իրանում ավիավթարի կապակցությամբ թեժ գիծ է բացվել:
Անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար կարելի է զանգահարել +37410562543, +37410566811 և +37410544041 հեռախոսահամարներով (ներքին 202 կամ 217):
Նախնական տվայլներով՝ Թեհրան-Երևան չվերթն իրականացնող Իրանում ընկած ինքնաթիռում 153 ուղևոր է եղել, այդ թվում երկու երեխա և անձնակազմի 15 անդամ:
«ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով՝ բոլոր 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները զոհվել են։-0--