ՀՐԱՏԱՊ. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պարզում է՝ եղե՞լ են, արդյոք, Իրանում վթարված ինքնաթիռում Ռուսաստանի քաղաքացիներ. դեսպանատան աղբյուր

15.07.2009, 15:43
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը պարզում է՝ եղե՞լ են, արդյոք, Իրանում վթարված ինքնաթիռում Ռուսաստանի քաղաքացիներ. դեսպանատան աղբյուր

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը ներկայումս պարզում է, գտնվե՞լ են, արդյոք, Ռուսաստանի քաղաքացիներ Իրանում վթարված ինքնաթիռում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց դեսպանատան աղբյուրը։

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին  Caspian Airlines-ի ներկայացուցչությունից, նախնական տվյալներով՝ Թեհրանից Երևան չվերթ իրականացնող վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ։

Ինչպես հայտնեցին ներկայացուցչությունից, ռուսաստանյան քաղաքացիների թիվը ներկա պահին պարզվում է, մանրամասները հայտնի կդառնան մեկ ժամից։

Իրանում ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 153 ուղևոր և անձնակազմի 15 անդամ:

«ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա:-0-