ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում աշխատում են շտապ օգնության լրացուցիչ բրիգադներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությաննը առընթեր «Ավիամեդ» ՓԲԸ տնօրեն Լիլիթ Ղազարյանը:
Չորեքշաբթի Իրանում վթարի է ենթարկվել Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող ինքնաթիռը, որում գտնվող 153 ուղևորները և անձնակազմի 15 անդամները զոհվել են: «ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա:
Ղազարյանի խոսքերով՝ այժմ օդանավակայանում բժիշկներն ու հոգեբաններն անհրաժեշտ օգնություն են ցույց տալիս զոհվածների հարազատներին: -0-