ՀՐԱՏԱՊ. Թեհրան-Երևան չվերթն իրականացնող վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել են Ռուսաստանի քաղաքացիներ

15.07.2009, 15:32
ՀՐԱՏԱՊ. Թեհրան-Երևան չվերթն իրականացնող  վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել են Ռուսաստանի քաղաքացիներ

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Թեհրան-Երևան չվերթն իրականացնող  վթարի ենթարկված ինքնաթիռում գտնվել են Ռուսաստանի քաղաքացիներ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին  Caspian Airlines-ի ներկայացուցչությունից։

Ինչպես հայտնեցին ներկայացուցչությունից, ռուսաստանյան քաղաքացիների թիվը ներկայումս պարզվում է, մանրամասները հայտնի կլինեն մեկ ժամից։

Իրանում վթարված ինքնաթիռում գտնվել է 153 ուղևոր՝ ներառյալ երկու երեխա և անձնակազմի 15 անդամ։

ТУ-154 ինքնաթիռը Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն էր իրականացնում։ Օդանավն ընկել է իրանական մայրաքաղաքից 200 կմ հեռավորության վրա։ Նախնական տվյալներով՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները զոհվել են։ -0-