Թեհրան-Երևան չվերթն իրականացնող կործանված ինքնաթիռի զոհված ուղևորների ցուցակներն արդեն կախված են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
Հայկական «Զվարթնոց» օդանավակայանի ժամանումների հին սրահում ստեղծվել է օպերատիվ շտաբ և կախվել են ինքնաթիռում բոլոր զոհվածների ցուցակները:
Զոհվածների հարազատներն արդեն ժամանել են «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ նրանց անհրաժեշտության դեպքում բժշկական օգնություն ցույց կտրվի: Հենց այնտեղ էլ հերթապահում է Կասպիական ավիաուղիների ներկայացուցիչը, որը տալիս է անհրաժեշտ տեղեկատվություն:
Իրանում ավիավթարի ենթարկված Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 153 ուղևոր և անձնակազմի 15 անդամ: «ՏՈՒ-154» ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Երևան կանոնավոր չվերթը: Ինքնաթիռն ընկել է Թեհրանից 200 կմ հեռավորության վրա:-0-