550.94
6.32
480.88
-8
Եղանակը Երևանում
Հայ

Մադրիդյան սկզբունքները դե-ֆակտո ամրագրել են Լեռնային Ղարաբաղի՝ որպես անկախ պետության կարգավիճակը. կարծիք

17:21
14 Հուլիսի 2009

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Մադրիդյան սկզբունքները դե-ֆակտո ամրագրել են Լեռնային Ղարաբաղի որպես անկախ պետության կարգավիճակը, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նորավանք» գիտակրթական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը: 

«Մադրիդյան սկզբունքներում ամրագրվում է այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղը դե ֆակտո ինքնուրույն միավոր է և պետք է անկախ պետության կարգավիճակ ունենա՝ լինի դա հանրաքվեի միջոցով, թե որևէ այլ կերպ՝ դիվանագիտական կամ միջպետական»«- ասաց Հարությունյանը: 

Տվյալ առումով, ինչպես կարծում է փորձագետը, զգալիորեն կրճատավում է ադրբեջանական դիվանագիտության՝ մանևրելու հնարավորությունը՝ ի տարբերություն հայկական կողմի, որն ինչ-որ տեղ կարող է բավարարվել փաստաթղթի առանձին կետերով, որոնցից ոչ բոլորն են բարենպաստ և ընդունելի:  

Ընդ որում նա նշեց, որ թեև Մադրիադյան սկզբունքների հրապարակումը սենսացիա չէ, քանի որ դրանք ներկայացվել էին արդեն երկու տարի առաջ, այդուհանդերձ, փաստաթուղթը որոշակի բացատրություններ է պահանջում, մասնավորապես, նշվում է այն փաստը, որ կարգավիճակի մասին հարցը կսահմանվի ապագայում հանրաքվեի միջոցով, սակայն ստույգ ժամկետներ չկան:

Փորձագետի կարծիքով՝ գոյություն ունի նաև տարածքների վերադարձի հետ կապված խնդիր, մասնավորապես, նշվում է Ղարաբաղի հսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հարցը, սակայն ոչ մի խոսք ղարաբաղյան այն տարածքների մասին, որոնք տվյալ պահին գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ: Հարությունյանի խոսքերով՝ չի պարզաբանվում նաև փախստականների վերադարձի հարցը:

«Կան նաև խաղաղասիրական ուժերի տեղակայման հետ կապված խնդիրներ, մասնավորապես, թե որ երկրներն են դրանք ներկայացնելու և ինչ ձևաչափով են գործելու՝ հատկապես հաշվի առնելով ԼՂՀ-ում խաղաղապահների տեղակայման փորձը, երբ վերջիններս ժամանակին չկարողացան ապահովել Ղարաբաղի բնակչության անվտանգությունը»«- ասաց հարությունյանը:   

Մադրիդյան սկզբունքների թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-

Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:11
14 Հունվարի 2022
Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Երասխ-Ադրբեջան երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ
Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Երասխ-Ադրբեջան երկաթուղու վերականգնման աշխատանքային խումբ
15:52
14 Հունվարի 2022
Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները
Լավրովը նշել է, որ Մոսկվան դիմել է հայ, թուրք, ադրբեջանցի գործընկերներին, որ Վրաստանին բացատրեն «3+3»-ի առավելությունները
13:02
14 Հունվարի 2022
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն արդեն Մոսկվայում են, այսօր տեղի կունենա նրանց առաջին հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն արդեն Մոսկվայում են, այսօր տեղի կունենա նրանց առաջին հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:31
14 Հունվարի 2022
ՀԱՊԿ հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստանից
ՀԱՊԿ հայ խաղաղապահները վերադառնում են Ղազախստանից
14:12
12 Հունվարի 2022
Տեղի է ունեցել Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցը
Տեղի է ունեցել Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցը
15:03
11 Հունվարի 2022
ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը. Շոյգու
Շոյգուն հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները կմնան Ղազախստանում մինչև իրավիճակի ամբողջական կայունացումը, այսօր ավելի վաղ Ղազախստանի նախագահը հայտարարել էր, որ ուժերի առաքելությունն ավարտվել է, խաղաղապահների դուրսբերումը կսկսվի երկու օրից
12:56
11 Հունվարի 2022
Առաքելությունն ավարտված է. Տոկաևը հայտարարել է 2 օրից ՀԱՊԿ զորակազմի դուրսբերման մասին
Առաքելությունն ավարտված է. Տոկաևը հայտարարել է 2 օրից ՀԱՊԿ զորակազմի դուրսբերման մասին
10:32
11 Հունվարի 2022
Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը եղել է պատմական սահմաններով
Netflix-ի սերիալն աղմուկ է բարձրացրել Թուրքիայում․ ցուցադրված քարտեզում Հայաստանը եղել է պատմական սահմաններով
15:52
10 Հունվարի 2022
Ղազախստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածությունը չի նվազում. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածությունը չի նվազում. ՎԻԴԵՈ
14:35
10 Հունվարի 2022
Պուտինը նշել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման պայմանները (ՎԻԴԵՈ)
Պուտինը նշել է Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման պայմանները. ՎԻԴԵՈ
20:28
07 Հունվարի 2022
Փաշինյանն այլ ելք չուներ. Իսկանդարյանը՝ Ղազախստան հայ զինվորականներ ուղարկելու մասին
Փաշինյանն այլ ելք չուներ. Իսկանդարյանը՝ Ղազախստան հայ զինվորականներ ուղարկելու մասին